Գրադարան
Ալկոհոլային հեպատիտ. բարդություններ

1 րոպե
Ալկոհոլային հեպատիտի բարդությունները, որոնք առաջանում են լյարդի ծանր վնասումից, կապված են սպիական հյուսվածքի հետ:
Սպիական հյուսվածքը կարող է դանդաղեցնել արյան հոսքը ձեր լյարդով՝ մեծացնելով ճնշումը հիմնական արյունատար անոթում (դռներակ կամ պորտալ երակ) և թույնների (տոքսինների) կուտակումը:
Բարդությունները ներառում են հետևյալը:
- Լայնացած երակներ (վարիոզներ). արյունը, որը չի կարող ազատորեն հոսել դռներակով, կարող է վերադառնալ ստամոքսի և կերակրափողի այլ արյունատար անոթներ: Այս արյունատար անոթներն ունեն բարակ պատեր և, հավանական է, որ արնահոսեն, եթե լցվեն շատ արյունով և պատռվեն: Ստամոքսի վերին հատվածի կամ կերակրափողի առատ արյունահոսությունը վտանգ է ներկայացնում կյանքի համար և պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
- Ասցիտներ. հեղուկը, որը կուտակվում է որովայնում, կարող է վարակվել և պահանջել բուժում հակաբիոտիկներով: Ասցիտը կյանքին վտանգ չի ներկայացնում, բայց սովորաբար հարաճուն ալկոհոլային հեպատիտի կամ ցիռոզի նշան է:
- Շփոթվածություն, քնկոտություն և աղավաղված խոսք (լյարդային էնցեֆալոպաթիա). վնասված լյարդը դժվարանում է հեռացնել թույները ձեր օրգանիզմից: Դրանց կուտակումը կարող է վնասել ձեր գլխուղեղը: Լյարդի ծանր էնցեֆալոպաթիան կարող է հանգեցնել կոմայի:
- Երիկամային անբավարարություն. ախտահարված լյարդի պայմաններում կարող է տուժել երիկամների արյունամատակարարումը, որի արդյունքում զարգանա երիկամային անբավարարություն:
- Ցիռոզ. լյարդային հյուսվածքի սպիական փոփոխությունները կարող է հանգեցնել լյարդի անբավարարության:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2021 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: