Գրադարան
Ալկոհոլային հեպատիտ. կանխարգելում

1 րոպե
Դուք կարող եք նվազեցնել ալկոհոլային հեպատիտի ռիսկը, եթե հետևեք այս խորհուրդներին:
- Եթե խմում եք ալկոհոլ, արեք դա չափավոր քանակությամբ. առողջ չափահասների համար չափավոր խմելը նշանակում է օրական մինչև մեկ չափաբաժին (drink) բոլոր տարիքի կանանց և 65 տարեկանից բարձր տղամարդկանց համար և օրական մինչև երկու չափաբաժին 65 տարեկան և ավելի երիտասարդ տղամարդկանց համար: Ալկոհոլային հեպատիտի կանխարգելման միակ հստակ միջոցը ալկոհոլից խուսափելն է:
- Պաշտպանեք ձեզ հեպատիտ C-ից. հեպատիտ C-ն լյարդի վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է վիրուսով: Չբուժված մնալու դեպքում այն կարող է հանգեցնել ցիռոզի: Եթե ունեք հեպատիտ C և խմում եք ալկոհոլ, ցիռոզի զարգացման հավանականությունը շատ ավելի մեծ է, քան եթե չխմեիք:
- Ստուգեք մինչև դեղորայքն ու ալկոհոլը միասին օգտագործելը. հարցրեք ձեր բժշկին, արդյոք անվտանգ է ալկոհոլ խմել դեղեր ընդունելիս: Կարդացեք դեղերի նախազգուշական պիտակները: Մի՛ խմեք ալկոհոլ, երբ ընդունում եք դեղամիջոցներ, որոնք նախազգուշացնում են բարդությունների մասին, երբ զուգակցվում են ալկոհոլի հետ, հատկապես ցավազրկողները, ինչպիսին է Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն):
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2021 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: