Ալկոհոլային հեպատիտի ամենատարածված նշանը մաշկի և աչքերի սկլերաների դեղնությունն է, որը կոչվում է դեղնուկ:
Ալկոհոլային հեպատիտի մյուս ախտանիշներից են՝
- ախորժակի բացակայություն
- սրտխառնոց և փսխում
- որովայնի ցավոտություն
- ջերմություն, հաճախ՝ ցածր աստիճանի
- հոգնածություն և թուլություն:
Ալկոհոլային հեպատիտով անձանց շրջանում տարածված է նաև թերսնուցումը: Ալկոհոլի մեծ քանակների օգտագործումը ճնշում է ախորժակը, ուստի այս մարդիկ իրենց կալորիաների մեծ մասը ստանում են ալկոհոլով:
Ծանր ալկոհոլային հեպատիտի դեպքում ի հայտ են գալիս լրացուցիչ ախտանիշներ, այդ թվում՝
- որովայնի ներսում հեղուկի կուտակում (ասցիտ)
- շփոթվածություն և վարքաբանական փոփոխություններ, որոնք պայմանավորված են օրգանիզմում այն թունավոր նյութերի կուտակմամբ, որոնք նորմայում պիտի քայքայվեին լյարդում
- երիկամային և լյարդային անբավարարություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Ալկոհոլային հեպատիտը ծանր հիվանդություն է, որը հաճախ՝ մահվան հանգեցնող հիվանդություն է:
Այցելեք ձեր բժշկին, եթե՝
- ունեք ալկոհոլային հեպատիտի ախտանիշներ
- չեք կարող վերահսկել ալկոհոլի օգտագործումը
- ունեք օգնության կարիք, որ դադարեցնեք ալկոհոլի օգտագործումը:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2021
Վերջին վերանայում՝ 04-04-2024