Գրադարան
Ալկոհոլային հեպատիտ. ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը ֆիզիկական քննություն (բուժզննում) կանցկացնի և կհարցնի ձեր ներկայիս և նախկինում ալկոհոլ օգտագործելու մասին:
Կարևոր է անկեղծ լինել խմելու ձեր սովորույթների մասին պատմելիս: Ձեր բժիշկը կարող է խնդրել ձեր թույլտվությունը՝ ձեր խմելու մասին հարցազրույց անցկացնելու նաև ձեր ընտանիքի անդամների հետ:
Լյարդի հիվանդության հետազոտության համար ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ՝
- լյարդի գործունեության թեստեր
- արյան թեստեր
- լյարդի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա), համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)
- լյարդի բիոպսիա, եթե այլ թեստերն ու պատկերային հետազոտությունները չեն տալիս հստակ ախտորոշում կամ եթե դուք գտնվում եք հեպատիտի այլ պատճառների վտանգի տակ:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2021 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: