Ճաղատության դեպքերի մեծ մասը պայմանավորված է գենետիկայով (տղամարդու տիպի ճաղատություն և կնոջ տիպի ճաղատություն): Մազաթափության այս տեսակը կանխարգելելի չէ։
Այս խորհուրդները կարող են օգնել ձեզ խուսափելու մազաթափության կանխարգելելի տեսակներից:
- Նուրբ վերաբերվեք ձեր մազերին: Սանրվելիս խուսափեք մազերը ձիգ քաշելուց, հատկապես, երբ դրանք թաց են: Լայն ատամիկներով սանրը կարող է օգնել մազերի քաշումը կանխելուն: Խուսափեք ագրեսիվ միջոցներից, ինչպիսիք են տաք մազերը խոպոպելու տաք փաթթուկները (бигуди), մազերն ուղղող արդուկները, տաք յուղով մշակումները և պերմանենտները: Սահմանափակեք մազերի լարվածությունը, որոնք առաջացնում են ռետինե ժապավենները, մազակալները կամ մազեր հյուսելը:
- Հարցրեք ձեր բժշկին ձեր օգտագործած դեղամիջոցների կամ հավելումների մասին, որոնք կարող են առաջացնել մազաթափություն:
- Պաշտպանեք ձեր մազերն արևի ճառագայթներից և ուլտրամանուշակագույն ճառագայթների այլ աղբյուրներից:
- Դադարեցրեք ծխելը, եթե ծխող եք: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս տղամարդկանց մոտ ծխելու և ճաղատության միջև կապը:
- Եթե ստանում եք քիմիոթերապիա, հարցրեք ձեր բժշկին «հովացնող» գլխարկի մասին: Այս գլխարկը կարող է նվազեցնել քիմիաթերապիայի ընթացքում մազերի կորստի ռիսկը:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024