Ախտորոշում կատարելուց առաջ ձեր բժիշկը, հավանաբար, ձեզ արտաքին զննում կանցկացնի և կհարցնի ձեր սննդակարգի, մազերի խնամքի ռեժիմի և ձեր հիվանդության և ընտանեկան պատմության մասին:
Ձեր բժիշկը նաև կարող է առաջարկել որոշ հետազոտություններ:
- Արյան թեստ. սա կարող են օգնել հայտնաբերելու այն հիվանդությունները կամ վիճակները, որոնք կարող են առաջացնել մազաթափություն:
- Ձգման թեստ. ձեր բժիշկը թեթև մի քանի տասնյակ մազ՝ տեսնելու, թե քանիսն են պոկվում: Սա օգնում է որոշել թափման գործընթացի փուլը:
- Գլխամաշկի բիոպսիա. ձեր բժիշկը մաշկից նմուշ է քերում կամ գլխամաշկից պոկված մի քանի մազերից նմուշներ է հավաքում, որ մանրադիտակի տակ հետազոտի մազարմատները: Սա կարող է օգնել պարզելու, թե արդյոք մազաթափության պատճառը վարակն է:
- Պոկման թեստ կամ լուսային միկրոսկոպիա. այս հետազոտությամբ մազերը դուրս են քաշում արմատների հետ միասին և պոկված մազարմատն հետազոտվում է մանրադիտակի տակ՝ որոշեու մազի աճի փուլը: Սա օգնում է գտնելու մազի աճի հնարավոր խանգարումները:
Հոդվածը հրապարակվել է՝ 17-06-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024