Skip to content
Ամենորեա (դաշտանի բացակայություն)
05-04-2021
1 րոպե
Ամենորեան դաշտանի բացակայությունն է կնոջ վերարտադրողական տարիքում, որը հաճախ բնութագրվում է որպես մեկ կամ ավելի շատ դաշտանային ցիկլերի բաց թողում:
Նորմայում դաշտանի բացակայությունը կարող է լինել ֆիզիլոգիական բնույթի։ Ֆիզիոլոգիական ամենորեա դիտվում է հղիության և կրծքով կերակրման (լակտացիա) շրջանում:
Ամենորեան առանձին հիվանդություն չէ. այն ի հայտ է գալիս որպես այլ հիվանդությունների ախտանիշ։
Ամենորեան լինում է առաջնային և երկրորդային:
- Առաջնային ամենորեա. սա դաշտանի բացակայությունն է 15 տարեկանը լրանալիս: Այլ կերպ ասած, առաջանային ամենորեան առաջին դաշտանի՝ մենարխեի բացակայությունն է: Առաջնային ամենորեայի ամենատարածված պատճառները կապված են հորմոնային մակարդակների հետ, թեև անատոմիական խնդիրները ևս կարող են բերել մենարխեի բացակայության:
- Երկրորդային ամենորեա. սա հաջորդաբար երեք կամ ավելի դաշտանների բացակայությունն է այն կանանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են նորմալ կամ ոչ նորմալ դաշտաններ: Հղիությունը երկրորդային ամենորեայի ամենատարածված ֆիզիոլոգիական պատճառն է, սակայն հորմոնների հետ կապված խնդիրները ևս կարող են առաջացնել այս խնդիրը:
Ամենորեայի բուժումը կախված է այն առաջացնող պատճառից:
Հոդվածը վերանայվել է՝ 05-04-2021