Ամենորեա. բուժում
05-04-2021
1 րոպե

Դաշտանի բացակայության բուժումը կախված է այն առաջացնող պատճառից:
Օրինակ, եթե ամենորեայի պատճառը հակաբեղմնավորիչների օգտագործումն է կամ հորմոնային բուժումը, ապա դրանք դադարեցնելիս որոշ ժամանակ հետո ձեր դաշտանային ցիկլերը կարող են վերականգնվել:
Նույն կերպ, եթե դաշտանային ցիկլի բացակայությունը պայմանավորված է վահանաձև գեղձի կամ մակուղեղի (հիպոֆիզ) խնդիրներով, ապա դրանց դեղորայքային կամ վիրահատական բուժումը կարող է վերականգնել ձեր ցիկլերը:
Սա նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ առկա է դաշտանի բացակայություն, անհրաժեշտ է ախտորոշել այս խնդրի բուն պատճառը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022