Գրադարան
Ամենորեա. ախտանիշներ

1 րոպե
Կախված ամենորեայի պատճառից, դուք կարող եք նշել դաշտանի բացակայությանն ուղեկցող այլ գանգատներ կամ ախտանիշներ ևս:
Դաշտանի բացակայությունը կարող է զուգակցվել հետևյալ ախտանիշներով՝
- պտուկներից կաթնային արտադրություն
- մազաթափություն (ալոպեցիա)
- գլխացավ
- տեսողության փոփոխություններ
- դեմքի մազակալում (վիրիլիզացիա)
- կոնքային ցավեր
- ակնե (կորյակ, պզուկ):
Ե՞րբ դիմել բժշկին
Խորհրդակցեք ձեր բժշկի հետ, եթե բաց եք թողել երեք միմյանց հաջորդող դաշտանային ցիկլեր կամ դուք 15 տարեկան եք և դեռևս դաշտան չեք տեսել:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-04-2021 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: