Գրադարան
Ամենորեա. բարդություններ

1 րոպե
Դաշտանի բացակայության պատճառները կարող են առաջացնել նաև այլ խնդիրներ:
- Անպտղություն և հղիության հետ կապված խնդիրներ. եթե դուք չունեք ձվազատում (օվուլյացիա) և չունեք դաշտան, դուք չեք կարող հղիանալ: Երբ ամենորեայի պատճառը հորմոնների անհավասարակշռությունն է, դա կարող է նաև առաջացնել վիժում կամ հղիության հետ կապված այլ խնդիրներ:
- Հոգեբանական սթրես. դաշտաններ չունենալը, երբ ձեր հասակակիցների մոտ դրանք կան, կարող է սթրեսային լինել, հատկապես այն երիտասարդների համար, ովքեր անցում են կատարում հասուն տարիքի:
- Օստեոպորոզ և սրտանոթային հիվանդություններ. այս երկու խնդիրները կարող են առաջանալ բավարար քանակությամբ էստրոգենի բացակայության պատճառով: Օստեոպորոզը ոսկորների թուլացում է։ Սրտանոթային հիվանդությունները ներառում են սրտամկանի ինֆարկտ և արյունատար անոթների և սրտամկանի հետ կապված խնդիրներ:
- Կոնք ցավ. եթե ամենորեայի պատճառ է հանդիսանում անատոմիական խնդիրը, այն կարող է նաև ցավ առաջացնել կոնքի շրջանում:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-04-2021 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: