Բազմաթիվ երկրներում արոտային անևրիզմայի համընդհանուր սքրինինգ չի կատարվում, ուստի հիվանդությունն ավելի հաճախ հայտնաբերվում է պատահաբար, օրինակ՝ շագանակագեղձի խնդիրների կամ լեղաքարային հիվանդության կապակցությամբ բժշկին դիմելիս:
Եթե ունեք աորտայի անևրիզմայի նկատմամբ բարձր ռիսկ (օրինակ՝ տղամարդ եք, 60-ն անց եք, ծխող եք, ունեք բարձր արյան ճնշում, անոթային հիվանդություններ, ընտանեկան անամնեզ և այլն), ձեր բժիշկը կարող է նշանակել գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա):
Աորտայի անևրիզմայի ավելի մանրակրկիտ ուսումնասիրության համար ձեզ նաև կարող են ուղեգրել համակարգչային տոմոգրաֆիակ (ԿՏ) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիակ (ՄՌՏ կամ MRI) սքանավորման:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024