Աորտայի անևրիզման մինչև պատռվելը սովորաբար որևէ գանգատ կամ նշան չի առաջացնում և կարող է հայտնաբերվել պատահականորեն:
Կրծքային աորտայի անևրիզմայի հնարավոր նշաններից են՝
- կրծքավանդակի կամ թիկունքի ցավ
- կլման ակտի դժվարացում (դիսֆագիա)
- շնչառության դժվարացում
- չոր հազ կամ ձայնի խռպոտում:
Իմացե՛ք ավելին կրծքային աորտայի անևրիզմայի ախտանիշների մասին:
Երբ անևրիզման որովայնային աորտայի վրա է, կարող են զարգանալ հետևյալ նշանները՝
- մեջքի կամ գոտկատեղի շրջանի ցավեր
- որովայնի շրջանի խոր ընկած ցավեր
- պորտի շրջանում պուլսացիայի զգացողություն:
Իմացե՛ք ավելին որովայնային աորտայի անևրիզմայի ախտանիշների մասին:
Ե՞րբ դիմել բժշկին
Աորտայի անևրիզմայի պատռումը անհետաձգելի հիվանդանոցային բուժօգնություն պահանջող վիճակ է: Աորտայի անևրիզմայի պատռումը կարող է ի հայտ գալ հետևյալ նշաններով՝
- կրծքավանդակային սուր ցավեր
- որովայնում պուլսացիայի զգացողություն
- մեջքի, կողքերի կամ որովայնի սուր ցավեր
- սրտխառնոց և փսխում
- առատ քրտնարտադրություն և գլխապտույտ:
Այս նշաններից որևէ մեկի դեպքում զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 26-04-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024