Կրծքային աորտայի անևրիզմաները հաճախ դանդաղ են աճում:
Սովորաբար ախտանիշներ չեն զարգանում, ինչը դժվարացնում է անևրիզմայի հայտնաբերումը: Բազմաթիվ անևրիզմաներ սկզբում լինում են փոքր և մնում են անփոփոխ՝ փոքր: Մյուսները ժամանակի ընթացքում մեծանում են: Թե որքան արագ կարող է աճել կրծքային աորտայի անևրիզման, դժվար է կանխատեսել:
Երբ կրծքային աորտայի անևրիզման մեծանում է, կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները՝
- մեջքի (թիկունքի) ցավ
- հազ
- թույլ, խռպոտած ձայն
- շնչարգելություն և հևոց
- կրծավանդակի շրջանում ցավոտություն կամ ցավ:
Կրծքային աորտայի անևրիզմայի պատռման կամ շերտազատման մասին կարող են հուշել հետևյալ ախտանիշները՝
- թիկունքի սուր, հանկարծակի ցավ, որը տարածվում է դեպի ներքև
- ցավ կրծքավանդակի, ստորին ծնոտի, պարանոցի կամ ձեռքերի շրջանում
- դժվարաշնչություն
- ցածր արյան ճնշում (հիպոտենզիա)
- գիտակցության կորուստ
- շնչարգելություն և հևոց
- կլման դժվարացում:
Որոշ անևրիզմաներ երբեք չեն պատռվում կամ չեն հանգեցնում շերտազատման:
Ե՞րբ դիմել բժշկին
Աորտայի անևրիզմա ունեցող մարդկանց մեծամասնությունը ախտանիշներ չի նշում, քանի դեռ շերտազատում կամ պատռվածք չի առաջացել: Աորտայի շերտազատումը կամ անևրիզմայի պատռվածքը պահանջում են անհետաձգելի բուժօգնություն: Նման դեպքերում պետք է զանգել 1-03 և կանչեպ շտապ օգնություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024