Ապենդիցիտը կարող է առաջացնել ծանր բարդություններ:
- Ելունի պատռում. պատռվածքը վարակը տարածում է ամբողջ որովայնում (պերիտոնիտ): Հնարավոր կյանքին սպառնացող այս վիճակը պահանջում է շտապ վիրահատություն՝ կույր աղիքի որդանման ելունի հեռացմանը հեռացման (ապենդէկտոմիա) և որովայնի խոռոչը մաքրելու համար (սանացիա):
- Որովայնի խոռոչում թարախային գրպանիկների ձևավորում. եթե ձեր բորբոքված որդանման ելունը պատռվի, ձեր որովայնի խոռոչում կարող է առաջանալ վարակի գրպանիկ (թարախակույտ կամ աբսցես): Շատ դեպքերում վիրաբույժը դատարկում է թարախակույտը` ձեր որովայնի պատի միջով խողովակ (դրենաժ) տեղադրելով թարախակույտի մեջ (դրենավորում): Խողովակը մնում է տեղում մոտ երկու շաբաթ, և այս ընթացքում ձեզ ուժեղ հակաբիոտիկներ են տալիս՝ վարակը բուժելու համար: Երբ վարակը անցնի, դուք պետք է վիրահատվեք ելունի հեռացման համար: Որոշ դեպքերում թարախակույտը դրենավորվում է և բորբոքված ելունը հեռացվում է միաժամանակ՝ մեկ վիրահատության ընթացքում:
Հոդվածը հրապարակվել է՝ 25-04-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024