Գրադարան

Ապենդիցիտ․ ախտանիշներ

Ապենդիցիտ․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Ապենդիցիտի ամենահաճախ հանդիպող ախտանիշը որովայնային ցավն է։

Ապենդիցիտի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • հանկարծակի ցավ, որը սկսվում է որովայնի ստորին աջ կողմում (ազ զստափոս)
  • հանկարծակի ցավ, որը սկսվում է ձեր պորտի շուրջը և հաճախ տեղափոխվում աջ զստափոս
  • ցավ, որը սաստկանում է, երբ հազում եք, քայլում կամ այլ կտրուկ շարժումներ եք անում
  • սրտխառնոց և փսխում
  • ախորժակի կորուստ, կուշտ և ստամոքսը լցված լինելու զգացում
  • ցածր աստիճանի ջերմություն, որը կարող է վատթարանալ հիվանդության առաջընթացի հետ
  • փորկապություն կամ փորլուծություն (հատկապես երեխաների մոտ)
  • որովայնի փքվածություն (փորափքանք կամ մետեորիզմ)
  • աղիքային գազեր

Ձեր ցավի տեղակայումը կարող է տարբեր լինել՝ կախված ձեր տարիքից և կույր աղիքի որդանման ելունի դիրքից: Երբ դուք հղի եք, կարող է թվալ, որ ցավը սկսվում է ձեր որովայնի վերին հատվածից, քանի որ ձեր կույր աղիքը հղիության ընթացքում ավելի բարձր է:

Մանկահասակ երեխաները դժվարանում են ճիշտ նկարագրել, թե իրենց մարմնի որ շրջանն է ցավում և հաճախ միակ բանը, որ դուք իմանում եք, այն է, որ նա վատառողջ է։ Երեխաների մոտ ցավը կարող է չտեղափոխվել աջ զստափոսի շրջան, այլ մնալ որովային կենտրոնում՝ պորտի շրջանում կամ դրանց վերև։ Նման դեպքերում ցավի պատճառը կարող է որոշել միայն բժիշկը՝ ձեզ ու երեխային լսելուց և նրա փորը շոշափելուց հետո։

Ե՞րբ դիմել բժշկին

Կապ հաստատեք կամ այցելեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք անհանգստացնող գանգատներ կամ ախտանիշներ: Որովայնի սուր ցավը, որին վիրաբույժներն անվանում են սուր որովայն, պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2019 վերանայվել է՝ 26-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով