Գրադարան
Ապենդիցիտ

2 րոպե
Ապենդիցիտը կույր աղիքի որդանման ելունի՝ ապենդիքսի բորբոքումն է։
Ապենդիքսը բարակ որդանման ելուն է, որը միացած է որովայնի ստորին աջ կողմում` զստափոսի շրջանում տեղակայված հաստ աղիքի կույր աղիք կոչվող հատվածին։ Որդանման ելունը մոտավորապես ձեռքի մատի չափսի է։
Ապենդիցիտն առաջացնում է ցավ ձեր որովայնի ստորին աջ շրջանում՝ աջ զստափոսում: Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնության մոտ ցավը սկսվում է պորտի շուրջը, այնուհետև տեղափոխվում աջ զստափոս: Երբ բորբոքումը վատթարանում է, ապենդիցիտի ցավը սովորաբար սասատկանում է և ի վերջո դառնում ուժեղ:
Թեև ցանկացած մարդու մոտ կարող է զարգանալ ապենդիցիտ, այն ամենից հաճախ հանդիպում է 10-ից 30 տարեկան մարդկանց մոտ: Սովորական բուժումը կույր աղիքի որդանման ելունի վիրահատական հեռացումն է, որը կոչվում է ապենդէկտոմիա: Որդանման ելունը կենսականորեն անհրաժեշտ օրգան չէ, և դրա հեռացումը որևէ կերպ չի կարող ազդել ձեր հետագա առողջության վրա։
Հոդվածը տեղադրվել է՝ 11-07-2018 վերանայվել է՝ 26-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: