Գրադարան
Ասկարիդոզ. բարդություններ

1 րոպե
Ասկարիդոզի թեթև դեպքերը սովորաբար բարդություններ չեն առաջացնում:
Եթե դուք ունեք ծանր վարակ, հնարավոր վտանգավոր բարդությունները կարող են ներառել հետևյալը:
- Աճի հապաղում. ախորժակի կորուստը և մարսված մթերքների վատ ներծծումը ասկարիդոզ ունեցող երեխաներին ենթարկում անբավարար սնուցում ստանալու ռիսկի, ինչը կարող է դանդաղեցնել նրանց աճը:
- Աղիների խցանում և թափածակում (պերֆորացիա). ծանր ասկարիդային վարակի դեպքում որդերի զանգվածը կարող է արգելափակել ձեր աղիքների մի մասը: Սա կարող է առաջացնել որովայնի ծանր կծկանքներ և փսխում: Խցանումը կարող է նույնիսկ անցք առաջացնել աղիքի պատի կամ կույր աղիքի վրա՝ բարդանալով ներքին արյունահոսությամբ կամ ապենդիցիտով։
- Ծորանների արգելափակում (խցանում). որոշ դեպքերում որդերը կարող են փակել ձեր լյարդի կամ ենթաստամոքսային գեղձի նեղ ծորանները՝ առաջացնելով ուժեղ ցավ:
Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2022 վերանայվել է՝ 16-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: