Գրադարան

Ասկարիդոզ. ախտանիշներ

Ասկարիդոզ. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Ասկարիդոզով վարակված մարդկանց մեծ մասը գանգատներ կամ ախտանիշներ չունի:

Չափավորից մինչև ծանր ընթացքով ասկարիդոզներն առաջացնում են տարբեր գանգատներ կամ ախտանիշներ՝ կախված նրանից, թե ձեր օրգանիզմի որ հատվածն է ախտահարված:

Թոքեր

Այն բանից հետո, երբ դուք կուլ եք տալիս ասկարիդի փոքրիկ (մանրադիտակային) ձվիկները, դրանք դուրս են գալիս բարակ աղիներում, և թրթուրները արյան հոսքով կամ ավշային համակարգով տեղափոխվում են թոքեր: Այս փուլում դուք կարող եք զգալ ասթմային կամ թոքաբորբին նմանվող գանգատներ և ախտանիշներ, այդ թվում՝

  • համառ հազ
  • շնչարգելություն
  • խզզոցներ:

Թոքերում 10-14 օր անցկացնելուց հետո թրթուրները շարժվում են դեպի կոկորդ, որտեղ դուք հազում եք դրանց, ապա կուլ տալիս:

Աղիներ

Երկրորդ անգամ բարակ աղիներում հայտնված ասկարիդի թրթուրները հասունանում են մինչև հասուն որդերի, և մինչև սատկելը շարունակում են ապրել ձեր աղիներում: Թեթևից մինչև չափավոր ասկարիդոզի ժամանակ աղիքային վարակը կարող է առաջացնել՝

  • անորոշ որովայնային ցավեր
  • սրտխառնոց և փսխում
  • փորլուծություն կամ արյունոտ կղանք:

Եթե աղիներում ունեք մեծ քանակությամբ որդեր, կարող եք ունենալ՝

  • որովայնի ուժեղ ցավեր
  • հոգնածություն
  • փսխում
  • քաշի կորուստ կամ թերսնուցում
  • փսխման զանգվածի կամ կղանքի մեջ որդի առկայություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Զրուցեք ձեր բժշկի հետ, եթե ունեք որովայնի մշտական ցավ, փորլուծություն կամ սրտխառնոց:

Հոդվածը տեղադրվել է՝ 08-11-2022 վերանայվել է՝ 16-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով