Ասկարիդոզ. բուժում
08-11-2022
1 րոպե

Տիպիկ դեպքերում բուժում նշանակվում է, եթե ասկարիդային վարակն ուղեկցվում է գանգատներով:
Որոշ դեպքերում ասկարիդոզն ինքնուրույն լավանում է:
Դեղամիջոցներ
Ասկարիդոզի բուժման համար կիրառվող հակամակաբուծային դեղերից առավել հաճախ օգտագործվում են՝
- Ալբենդազոլ (Ալբենզա)
- Իվերմեկտին (Ստրոմեկտոլ)
- Մեբենդազոլ:
Մեկից մինչև երեք օր խմելիս այս դեղերը ոչնչացնում են հասուն որդերը: Ընդունեք այս դեղերը միայն բժշկի նշանակմամբ (օրինակ, Ալբենդազոլը հակցուցված է հղիներին և 2 տարեկանից փոքր երեխաներին): Կողմնակի ազդեցություններից են թույլ որովայնային ցավերը կամ լուծը:
Վիրահատություն
Ծանր վարակման կամ բարդությունների դեպքում (աղիների, լեղածորանների սուր մեխանիկական խցանում, ապենդիցիտ և այլն) ձեզ նաև կարող են առաջարկել վիրահատություն:
Հոդվածը վերանայվել է՝ 24-01-2023