Գրադարան

Ոտնաթաթի էպիդերմոֆիտիա․ պատճառներ

Ոտնաթաթի էպիդերմոֆիտիա․ պատճառներ

Time Read 1 րոպե

Ոտնաթաթի էպիդերմոֆիտիան կամ մարզիկի ոտնաթաթն առաջանում է նույն տեսակի սնկերի (դերմատոֆիտների) կողմից, որոնք առաջացնում են խուզող որքին (մկնատամ) և աճուկային էպիդերմոֆիտիա:

Խոնավ գուլպաներն ու կոշիկները, տաք ու խոնավ պայմանները նպաստում են սնկիկային օրգանիզմների աճին։

Մարզիկի ոտնաթաթը վարակիչ է և կարող է տարածվել վարակված անձի հետ շփման կամ վարակված մակերեսների հետ շփման արդյունքում, ինչպիսիք են սրբիչները, հատակը և կոշիկները: Դուք նաև կարող եք տարածել այն ոտքից մարմնի այլ մասեր, հատկապես, եթե քորում կամ դիպչում եք ձեր ոտքի վարակված մակերեսներին:

Ռիսկի գործոններ

Ձեզ մոտ մարզիկի ոտնաթաթի ռիսկը բարձրանում է, եթե՝

  • հաճախակի եք հագնում փակ կոշիկներ
  • ուժեղ քրտնում եք
  • համատեղ օգտագործում եք գորգիկներ, գորգեր, անկողնային սպիտակեղեն, հագուստ կամ կոշիկներ սնկիկային վարակ ունեցողի հետ
  • ոտաբոբիկ քայլում եք հանրային վայրերում, որտեղ վարակը կարող է հեշտությամբ տարածվել, օրինակ՝ հանդերձարաններ, սաունաներ, լողավազաններ, ընդհանուր լոգարաններ և ցնցուղներ։

Հոդվածը տեղադրվել է՝ 02-08-2023 վերանայվել է՝ 02-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով