Ոտնաթաթի էպիդերմոֆիտիան կամ մարզիկի ոտքը կարող է առաջանալ մեկ կամ երկու ոտնաթաթերին:
Ընդհանուր գանգատներն ու ախտանիշներն են՝
- ոտքի մատների միջև թեփուկավորված, թեփոտված կամ ճաքած մաշկ
- քոր, հատկապես կոշիկները և գուլպաները հանելուց անմիջապես հետո
- բորբոքված մաշկ, որը կարող է ստանալ կարմրավուն, մանուշակագույն կամ մոխրագույն երանգ՝ կախված ձեր մաշկի գույնից
- այրոցի կամ ծակոցի զգացողություն
- բշտիկներ
- չոր, թեփուկավոր մաշկ ոտքի ստորին մակերեսին (ներբանին), որը տարածվում է դեպի վերև:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ձեր ոտնաթաթին ցան ունեք, որը չի բարելավվում սովորական հակասնկիկային միջոցներով տնային բուժումը սկսելուց երկու շաբաթվա ընթացքում, դիմեք ձեր բժշկին:
Եթե ունեք շաքարային դիաբետ, դիմեք ձեր բժշկին, եթե կասկածում եք, որ կարող եք ունենալ ոտնաթաթի սնկիկային վարակ: Նաև դիմեք ձեր բժշկին, եթե ունեք վարակի նշաններ՝ ախտահարված շրջանի այտուց, թարախային արտադրություն կամ ջերմություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024