Գրադարան
Ոտնաթաթի էպիդերմոֆիտիա (մարզիկի ոտնաթաթ)

1 րոպե
Ոտնաթաթի էպիդերմոֆիտիան մաշկի սնկիկային վարակ է (սնկախտ կամ միկոզ), որը սովորաբար սկսվում է ոտքի մատների միջև ընկած տարածություններից:
Այն սովորաբար հանդիպում է այն մարդկանց մոտ, ում ոտքերը խիստ քրտնում են կիպ կոշիկների մեջ:
Մարզիկի ոտնաթաթի ախտանիշներից է քոր առաջացնող թեփուկավոր ցանը: Վիճակը վարակիչ է և կարող է տարածվել աղտոտված հատակների, սրբիչների կամ հագուստի միջոցով:
Մարզիկի ոտնաթաթը սերտորեն կապված է այլ սնկային վարակների հետ, ինչպիսիք են խուզող որքինը (մկնատամ) և աճուկային էպիդերմոֆիտիան: Այն կարելի է բուժել հակասնկիկային դեղամիջոցներով, սակայն վարակը հաճախ կրկնվում է:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-08-2023 վերանայվել է՝ 02-08-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: