Այս խորհուրդները կարող են օգնել ձեզ, որ խուսափեք ոտնաթաթի էպիդերմոֆիտիայից կամ մարզիկի ոտնաթաթից, ինչպես նաև խուսափեք այն ուրիշներին վարակելուց:
- Թողեք, որ ձեր ոտքերը «շնչեն». երբ կարող եք, հագեք սանդալներ, որ ձեր ոտքերը հնարավորինս երկար մնան բաց օդի պայմաններում:
- Ամեն օր լվացեք ձեր ոտքերը. օգտագործեք գոլ օճառաջուր և վերջում լավ պարզաջրեք և չորացրեք ձեր ոտնաթաթերը, հատկապես՝ մատների միջև: Կիրառեք ոտքերի բուժիչ փոշի (Տինակտին, Gold Bond, այլն) կամ այլ բուժիչ փոշի (Լոտրիմին AF, Զեասորբ և այլն), եթե հակված եք մարզիկի ոտնաթաթ ունենալուն:
- Հաճախակի փոխեք ձեր գուլպաները. փոխեք ձեր գուլպաներն առնվազն օրը մեկ անգամ կամ ավելի հաճախ, եթե զգում եք, որ ձեր ոտնաթաթերը քրտնած են: Խոնավությունը ներծծող գուլպաները, ինչպիսիք են բամբակից գործվածները, օգնում են, որ ձեր ոտքերն ավելի չոր մնան, քան նեյլոնե գուլպաների դեպքում:
- Պարբերաբար փոփոխեք ձեր կոշիկները. ամեն օր փոխեք և օգտագործեք տարբեր կոշիկներ: Սա թույլ է տալիս, որ յուրաքանչյուր օգտագործելուց հետո ձեր կոշիկների ներսը չորանա:
- Պաշտպանեք ձեր ոտնաթաթերը հասարակական վայրերում. հագեք անջրաթափանց սանդալներ կամ կոշիկներ հանրային լողավազաններից, ցնցուղներից և հանդերձարաններից օգտվելիս:
- Տեղեկացեք վարակի տարածման ռիսկի գործոնների մասին. եթե ապրում եք ուրիշների հետ, մի՛ փորձեք համատեղ օգտագործել ձեր կոշիկները, չլվացված անկողնային պարագաները և սրբիչները:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024