Եթե ձեր ոտնաթաթի էպիդերմոֆիտիան կամ մարզիկի ոտնաթաթը չի արձագանքում սովորական հակասնկիկային դեղամիջոցներին և տնային միջոցներին, կարող է անհրաժեշտ լինել դիմել բժշկի՝ ավելի ուժեղ ազդող նրբաքսուք (կրեմ) կամ քսուք օգտագործելու համար, ինչպիսիք են Կլոտրիմազոլը (Լոտրիզոն), Էկոնազոլը (Էկոզա, Սպեկտազոլ) կամ Ցիկլոպիրոքսը (Լոպրոքս, Պենլակ):
Եթե ունեք ավելի լուրջ վարակ, ձեր բժիշկը կարող է նշանակել հակասնկիկային հաբեր, ինչպիսիք են Տերբինաֆինը (Լամիսիլ) կամ Իտրակոնազոլը (Սպորանոքս, Տոլսուրա): Կամ ձեզ կարող է անհրաժեշտ լինել միաժամանակ տեղային ազդեցության և ընդհանուր ազդեցության՝ բերանային (օրալ) դեղամիջոցների օգտագործում:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-08-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024