Ատրոֆիկ վագինիտը (հեշտոցաբորբ) կամ հեշտոցային ատրոֆիան հեշտոցի պատերի հյուծումն է ու բարակումը, չորացումը և բորբոքումը, որը կարող է զարգանալ, երբ կնոջ օրգանիզմում ավելի քիչ էստրոգեն կա:
Ատրոֆիկ վագինիտն առավել հաճախ հանդիպում է դաշտանադադարից հետո (այստեղից էլ այս վիճակի մյուս անվանումը՝ հետդաշտանադադարային ատրոֆիկ վագինիտ կամ ծերունական ատրոֆիկ վագինիտ):
Բազմաթիվ կանանց մոտ հեշտոցային ատրոֆիան ոչ միայն ցավոտ է դարձնում սեռական հարաբերությունը, այլև հանգեցնում է միզուղիների անհանգստացնող ախտանիշների: Այս վիճակն առաջացնում է ինչպես հեշտոցային, այնպես էլ միզային ախտանիշներ, ուստի բժիշկներն օգտագործում են «դաշտանադադարի միզասեռական համախտանիշ» (ԴՄՀ) տերմինը՝ հեշտոցային ատրոֆիան և դրան ուղեկցող ախտանիշները նկարագրելու համար:
Դաշտանադադարի միզասեռական համախտանիշը (ԴՄՀ) ունի պարզ և արդյունավետ բուժում: Էստրոգենի մակարդակի կրճատումը հանգեցնում է ձեր օրգանիզմում որոշակի փոփոխությունների, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է համակերպվեք ԴՄՀ-ի ստեղծած անհարմարավետությունների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024