Եթե ունեք հեշտոցային չորություն կամ գրգռվածություն, փորձեք հետևյալ միջոցները:
- Փորձեք որևէ սովորական խոնավացնող միջոց. оրինակներից են՝ K-Y Լիքվիբեդս, Ռեպլենս և Սլիքվիդ: Դրանք կարող են որոշակիորեն վերականգնել ձեր հեշտոցային խողովակի խոնավությունը:
- Օգտագործեք ջրային հիմքով քսանյութներ (լուբրիկանտ). քսանյութը կարող է նվազեցնել սեռական հարաբերությանն ուղեկցող անհարմարավետությունը: Օրինակներից են՝ Աստրոգլայդ, K-Y Ջելլի և Սլիքվիդ:
- Սեռական հարաբերության ընթացքում ժամանակ հատկացրեք սեռական խթանմանը․ սեռական գրգռման շնորհիվ արտադրվող հեշտոցային բնական քսանյութը կարող է օգնել չորության կամ այրոցի ախտանիշների մեղմացմանը:
Այլընտրանքային բժշկություն
Որոշ այլընտրանքային միջոցներ օգտագործվում են դաշտանադադարի հետ կապված հեշտոցային չորության և գրգռվածության բուժման համար, սակայն դրանք սովորաբար չունեն կլինիկական փորձարկումներով ստացված բավարար ապացույցներ: Հետաքրքրությունը լրացուցիչ և այլընտրանքային բժշկության նկատմամբ աճում է, և հետազոտողներն աշխատում են պարզել դաշտանադադարի միզասեռական համախտանիշի դեպքում նմանատիպ թերապիաների օգուտներն ու ռիսկերը:
Նախքան հարդաշտանադադարի կամ դաշտանադադարի ախտանիշների համար բուսական կամ սննդային հավելումներ ընդունելը, խոսեք ձեր բժշկի հետ: ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը (FDA) չի վերահսկում բուսական արտադրանքները, և որոշները կարող են փոխազդել ձեր ընդունած այլ դեղամիջոցների հետ՝ վտանգելով ձեր առողջությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024