Դաշտանադադարի միզասեռական համախտանիշի (ԴՄՀ) գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Հեշտոցի չորություն
- հետշոցում այրոցի զգացողություն
- հեշտոցային արտադրություն
- սեռական շրջանի քոր
- միզելիս այրոցի զգացողություն
- հրատապ (ուրգենտ) միզելու պահանջ
- հաճախամիզություն
- միզուղիների կրկնվող վարակներ
- անմիզապահություն
- սեռական հարաբերությունից հետո թեթև արյունահոսություն
- սեռական հարաբերությանն ուղեկցող անհարմարավետություն
- սեռական ակտիվության ընթացքում թուլացած հեշտոցային խոնավացում (լուբրիկացիա)
- հեշտոցային խողովակի կարճացում և պնդացում (հեշտոցի պատերի առաձգականության կորուստ):
Ե՞րբ դիմել բժշկին
Հետդաշտանադադարի փուլում բազմաթիվ կանայք առնչվում են ԴՄՀ-ի հետ, սակայն քչերն են դիմում բուժման: Կանայք կարող են ամաչել բժշկի հետ քննարկել իրենց ախտանիշները և կարող են համակերպվել այս ախտանիշներով ապրելու հետ:
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք անբացատրելի կամ արտասովոր հեշտոցային արտադրություն կամ արյունահոսություն, այրոցի զգացողություն կամ ցավ:
Հանդիպեք ձեր բժշկին նաև այն դեպքերում, եթե զգում եք ցավոտ սեռական հարաբերություն, որը չի վերանում հեշտոցային խոնավացնող միջոցներով կամ ջրի վրա հիմնված քսանյութերով (լուբրիկանտներ):
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024