Դաշտանադադարի միզասեռական համախտանիշը (ԴՄՀ) կարող է բարձրացնել որոշակի բարդությունների ռիսկը:
- Հեշտոցային վարակներ. ձեր հեշտոցի թթվահիմնային հավասարակշռության փոփոխություններն ավելի հավանական են դարձնում հեշտոցային վարակները:
- Միզուղիների հետ կապված խնդիրներ. ԴՄՀ-ի հետ կապված միզուղիների փոփոխությունները կարող են նպաստել միզային խնդիրների զարգացմանը: Դուք կարող եք առնչվել միզելու հաճախականության կամ հրատապ (ուրգենտ) միզելու պահանջի ավելացման կամ միզելիս այրոց զգալու (դիզուրիա) հետ: Որոշ կանայք ավելի հաճախ են ունենում միզուղիների վարակներ կամ մեզի ակամա արտահոսք (անմիզապահություն):
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024