Դաշտանադադարի միզասեռական համախտանիշի (ԴՄՀ) ախտորոշումը ձեր գանգատներին և հիվանդության պատմությանը (անամնեզ) ծանոթանալուց բացի կարող է ներառել հետևյալ հետազոտությունները:
- Կոնքային քննություն և ներզննում, որի ժամանակ բժիշկը շոշափում է ձեր փոքր կոնքի օրգանները և տեսողական զննում է ձեր արտաքին սեռական օրգանները, հեշտոցը և արգանդի վզիկը:
- Մեզի թեստ, եթե ունեք միզային ախտանիշներ:
- Թթվահիմնային հավասարակշռության թեստ, որը ներառում է հեշտոցային հեղուկի նմուշառում կամ հեշտոցում թղթե թեստային ստրիպի տեղադրում՝ հեշտոցի ներսում թթվահիմնային հավասարակշռությունը ստուգելու համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-11-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024