Գրադարան

Բակտերիալ վագինոզ

Բակտերիալ վագինոզ

Time Read 1 րոպե

Բակտերիալ վագինոզը հեշտոցաբորբի տեսակ է, որն առաջանում է հեշտոցում բնականում հայտնաբերված բակտերիաների ավելցուկից, ինչը խախտում է բնական հավասարակշռությունը:

Բակտերիալ վագինոզը երբեմն նաև կոչվում է ոչ սպեցիֆիկ վագինիտ կամ գարդներելա։

Բակտերալ վագինոզին բնորոշ են տհաճ (ձկան) հոտով հեշոցային արտադրությունը, հեշտոցի քորը և միզելիս այրոցը: Այնուամենայնիվ, բակտերիալ վագինոզի դեպքերի կեսն ընթանում է անախտանիշ և ուշադրության արժանի որևէ գանգատ չի առաջացնում:

Բակտերիալ վագինոզով հիվանդանալու մեծ հավանականություն ունեն վերարտադրողական տարիքի կանայք, սակայն այն կարող է հանդիպել ցանկացած տարիքի կանանց մոտ:

Պատճառը լիովին հասկանալի չէ, բայց որոշ գործողություններ, ինչպիսիք են անպաշտպան սեռական հարաբերությունները կամ հեշտոցի խոռոչի հաճախակի լվացումը, մեծացնում են ձեր ռիսկը:

Գանգատ կամ ախտանիշ չառաջացնող բակտերիալ վագինոզները սովորաբար բուժում չեն պահանջում: Սակայն բուժման անհրաժեշտություն առաջանում է, եթե ցանկանում եք հղիանալ կամ արդեն հղի եք:

Հոդվածը տեղադրվել է՝ 17-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով