Նվազագույնի հասցրե՛ք հեշտոցի գրգռումը. օգտագործեք թույլ և դեզադորանտ չպարունակող օճառներ և անհոտ տամպոններ կամ հիգիենիկ ներդիրներ:
Մի՛ փորձեք լվանալ հեշտոցի խոռոչը. հեշտոցը նորմալ լոգանքից կամ ցնցուղից բացի չի պահանջում հատուկ լվացում: Հեշտոցի խոռոչի հաճախակի լվացումները խաթարում են միկրոօրգանիզմների հավասարակշռությունը և կարող են բարձրացնել հեշտոցային վարակի ռիսկը: Հեշտոցի խոռոչի լվացումը չի կանխարգելում կամ չի վերացնում հեշտոցային վարակը:
Խուսափե՛ք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից (ՍՃՓՀ). օգտագործեք տղամարդու լատեքսային պահպանակներ, սահմանափակեք սեռական զուգընկերների թիվը կամ հարաբերությունները, որ նվազեցնեք ՍՃՓՀ-ի ռիսկը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։