Այնուամենայնիվ, որոշ դեպքերում բակտերիալ վագինոզը կարող է հանգեցնել որոշ բարդությունների:
Վաղաժամ ծննդաբերություն. հղի կանանց մոտ բակտերիալ վագինոզը կապված է վաղաժամ ծննդաբերությունների և նորածինների ցածր քաշի հետ:
Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ (ՍՃՓՀ). բակտերիալ վագինոզի առկայությունը կանանց դարձնում է ՍՃՓՀ-ի նկատմամբ ավելի «խոցելի»՝ ՄԻԱՎ, սեռական հերպես, քլամիդիա կամ գոնորեա: Եթե ունեք ՄԻԱՎ, բակտերիալ վագինոզը նաև բարձրացնում է սեռական զուգընկերոջը վարակելու ռիսկը:
Գինեկոլոգիական վիրահատությունից հետո վարակի ռիսկ. բակտերիալ վագինոզը կարող է բարձրացնել արգանդի հեռացման (հիստերէկտոմիա), լայնացնող կյուրետաժի կամ գինեկոլոգիական այլ միջամտությունների հետվիրահատական վարակի զարգացման ռիսկը:
Փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդություն (ՓԿՕԲՀ). երբեմն բակտերիալ վագինոզը կարող է առաջացնել ՓԿՕԲՀ` արգանդի և ֆալոպյան փողերի վարակ, որը բարձրացնում է անպտղության ռիսկը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։