Skip to content
Բակտերիալ վագինոզ. ախտանիշներ
25-05-2021
1 րոպե

Բակտերիալ վագինոզն ընթանում է տեղային բնույթի ախտանիշներով:
Բակտերիալ վագինոզի գանգատներից են՝
- թափանցիկ, սպիտակ, բաց մոխրագույն կամ կանաչավուն հեշտոցային արտադրություն
- հեշտոցից տհաճ (ձկան) հոտ
- հեշտոցի քոր
- միզելիս թույլ ցավ կամ այրոցի զգացողություն (դիզուրիա):
Երբեմն գանգատները կարող են հայտնվել և ինքնուրույն անհետանալ կամ սաստկանալ դաշտանային արյունահոսության ընթացքում:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին եթե՝
- ունեք հեշտոցային արտադրություն, որը նորություն է և ուղեկցվում է հեշտոցից տհաճ հոտի կամ բարձր ջերմության հետ
- նախկինում ունեցել եք հեշտոցի վարակներ, սակայն փոփոխվել է հեշտոցային արտադրուկի գույնը կամ բնույթը
- ունեք բազմաթիվ կամ նոր սեռական զուգընկերներ (երբեմն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները դրսևորվում են բակտերիալ վագինոզին նմանվող գանգատներով)
- փորձել եք ինքնուրույն բուժել հեշտոցի կանդիդոզը, սակայն ախտանիշները շարունակվում են:
Հոդվածը վերանայվել է՝ 25-05-2021