Գրադարան
Բակտերիալ վագինոզ. ախտորոշում

1 րոպե
Բակտերիալ վագինոզն ախտոչոշելիս ձեր բժիշկը կարող է դիմել հետևյալ միջոցներին:
- Հարցեր տա ձեր հիվանդության պատմության վերաբերյալ. ձեր բժիշկը կարող է հարցնել նախկինում հեշտոցային վարակների կամ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին:
- Կատարի գինեկոլոգիական զննում. գինեկոլոգիական կամ ներքին զննման ժամանակ ձեր բժիշկը դիտելով զննում է ձեր հեշտոցը վարակի նշանների համար և երկու մատը մտցնում է ձեր հեշտոցը, մինչ մյուս ձեռքով կսեղմի ձեր որովայնը, որ ստուգի ձեր փոքր կոնքի օրգանները այնպիսի նշանների համար, որոնք կարող են վկայել հիվանդության մասին:
- Վերցնի հեշտոցային արտազատուկի նմուշ. սա կարող է արվել ձեր հեշտոցային ֆլորայում անաէրոբ բակտերիաների գերաճը ստուգելու համար: Ձեր բժիշկը կարող է հետազոտել հեշտոցային արտազատուկը մանրադիտակի տակ՝ փնտրելով «բանալի բջիջներ», որոնք հեշտոցային բջիջներ են՝ ծածկված բակտերիաներով, և վկայում են բակտերիալ վագինոզի մասին:
- Ստուգի ձեր հեշտոցային pH-ը (թթվայնություն). ձեր բժիշկը կարող է ստուգել ձեր հեշտոցի թթվայնությունը՝ տեղադրելով ձեր հեշտոցում pH թեստային ստրիպ: Հեշտոցային 4,5 կամ ավելի բարձր pH-ը բակտերիալ վագինոզի նշան է:
Հոդվածը տեղադրվել է՝ 25-05-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: