Գրադարան

Մեղվի խայթոց. բարդություններ

Մեղվի խայթոց. բարդություններ

Time Read 1 րոպե

Մեղվի խայթոցի հազվադեպ, սակայն կյանքին սպառնացող բարդություն է ծանր ալերգիկ ռեակցիան կամ անաֆիլաքսիան:

Անաֆիլաքսիան կարող է ստանալ խիստ արագ ընթացք (գերսուր ալերգիկ ռեակցիա) և հանգեցնի ծանր հետևանքների, ոչ հազվադեպ՝ մահվան: Առանց ուշացնելու զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ձեզ կամ մեկ այլ մարդու մոտ, ում խայթել է մեղու կամ մեկ այլ միջատ, զարգացել են շնչարգելություն և հևոց, կոկորդի և լեզվի այտուցներ, սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն կամ ուշագնացություն:

Եթե դուք կամ ձեր ներկայությամբ մեկ այլ անձ ենթարկվել է բազմաթիվ մեղուների խայթոցների, անհետաձգելի բուժօգնությունը ևս կարևոր է` հնարավորինս շուտ մեղվի թույնի ազդեցությունը հանելու համար:

Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2023 վերանայվել է՝ 19-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով