Եթե մեղուն խայթում է ձեզ կամ ձեր երեխային, հետևեք ստորև ներկայացված խորհուրդներին:
Թեթև ռեակցիայի բուժումը
- Եթե կարող եք, հեռացրեք խայթը որքան հնարավոր է շուտ, օրինակ՝ եղունգով քերելով այն: Մի՛ փորձեք հեռացնել մաշկի տակ գտնվող խայթը: Այն նաև կարող է չլինել, քանի որ միայն մեղուներն են թողնում են իրենց խայթը: Այլ խայթող միջատները, ինչպիսիք են իշամեղուները, խայթ չեն թողնում:
- Լվացեք խայթոցի տեղը օճառով և ջրով։
- Նույն տեղում դրեք սառը թրջոց:
Թեթև ռեակցիաների բուժումը
Հետևյալ քայլերը կարող են օգնել թեթևացնելու այտուցը և քորը, որը հաճախ կապված է տեղային մեծ ռեակցիաների հետ:
- Եթե կարող եք, հեռացրեք խայթը որքան հնարավոր է շուտ, օրինակ՝ եղունգով քերելով այն: Մի՛ փորձեք հեռացնել մաշկի մակերեսի տակ գտնվող խայթը: Այն նաև կարող է չլինել, քանի որ միայն մեղուներն են թողնում են իրենց խայթը: Այլ խայթող միջատները, ինչպիսիք են իշամեղուները, խայթ չեն թողնում:
- Լվացեք տուժած տարածքը օճառով և ջրով։
- Նույն տեղում դրեք սառը թրջոց:
- Անհրաժեշտության դեպքում ձեր բժշկի իմացությամբ ընդունեք սովորական ցավազրկող: Դուք կարող եք փորձել Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), որ թեթևացնեք անհարմարավետությունը:
- Եթե խայթոցը ձեռքի կամ ոտքի վրա է, բարձրացրեք այն:
- Կիրառեք հիդրոկորտիզոնային նրբաքսուք (կրեմ) կամ Կալամինի լոսյոն՝ կարմրությունը, քորը կամ այտուցը թեթևացնելու համար:
- Եթե քորը կամ այտուցը անհանգստացնում է, ընդունեք բերանային (օրալ) հակահիստամին, որը պարունակում է Դիֆենհիդրամին (Բենադրիլ) կամ Քլորֆենիրամին:
- Խուսափեք խայթոցի շրջանը քորելուց։ Սա կվատթարացնի քորն ու այտուցը և կբարձրացնի վարակվելու վտանգը:
Հոդվածը հրապարակվել է՝ 20-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024