Մեղվի սովորական խայթոցների դեպքում, որոնք ալերգիկ ռեակցիա չեն առաջացնում, տնային բուժումը բավական է։
Բազմաթիվ խայթոցները կամ ալերգիկ ռեակցիան, ընդհակառակը, կարող են պահանջել անհետաձգելի բուժօգնություն:
Ալերգիկ ռեակցիաների անհետաձգելի բուժում
Անաֆիլակտիկ գորհի ժամանակ շտապ օգնության բժշկական խումբը կարող է իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ), եթե դուք դադարում եք շնչել կամ ձեր սիրտը դադարում է բաբախել: Ձեզ նաև կարող են տրվել հետևյալ դեղերը կամ բուժումները՝
- Էպինեֆրին (ադրենալին)՝ նվազեցնելու ձեր օրգանիզմի ալերգիկ արձագանքը
- թթվածին՝ օժանդակելու ձեր շնչառությունը
- ներերակային (ն/ե) հակահիստամիններ և Կորտիզոն՝ ձեր շնչուղիների բորբոքումը նվազեցնելու և շնչառությունը բարելավելու համար
- բետա-ագոնիստներ (օրինակ՝ Ալբուտերոլ)՝ շնչառության ախտանիշները թեթևացնելու համար:
Իմացե՛ք ավելին անաֆիլաքսիայի առաջին օգնության մասին:
Էպինեֆրինի ինքնաներարկիչ
Եթե ալերգիկ եք մեղուների խայթոցի նկատմամբ, ձեր բժիշկն, ամենայն հավանականությամբ, կնշանակի էպինեֆրինի շտապ ինքնաներարկիչ (ԷպիՓեն, Աուվի-Q և այլն): Դուք պետք է այն միշտ ձեզ մոտ պահեք: Ինքնաներարկիչը համակցված ներարկիչ է և թաքցված ասեղ, որը ներարկում է դեղամիջոցի մեկ չափաբաժին, երբ սեղմվում է ձեր ազդրին: Հոգ տարեք, որ ձեզ մոտ մշտապես պահեք պիտանելիության ժամկետի մեջ էպինեֆրին:
Նաև համոզվեք, որ դուք հստակ գիտեք, թե ինչպես օգտագործել ինքնաներարկիչը: Հոգ տարեք նաև, որ ձեզ ամենամոտ մարդիկ իմանան, թե ինչպես օգտագործել այն: Եթե նրանք ձեզ հետ լինեն ձեր անաֆիլակտիկ իրավիճակում, կարող են փրկել ձեր կյանքը:
Մտածեք նաև, որ կրեք զգուշացնող ապարանջան, որը տեղեկացնում է մեղուների կամ այլ միջատների խայթոցների նկատմամբ ձեր ալերգիկ լինելու մասին:
Ալերգիայի դեմ «պատվաստում»
Մեղուների և այլ միջատների խայթոցները հանդիսանում են անաֆիլաքսիայի տարածված պատճառ: Եթե լուրջ ռեակցիա եք ունեցել մեղվի խայթոցի կամ բազմաթիվ խայթոցների նկատմամբ, ձեր բժիշկը, հավանաբար, ձեզ կուղարկի ալերգոլոգի մոտ՝ ալերգիայի թեստավորման և ալերգիայի դեմ «պատվաստումը» (իմունոթերապիա) քննարկելու համար: Այս ներարկումները, որոնք սովորաբար տրվում են մի քանի տարի շարունակ, կարող են նվազեցնել կամ վերացնել ձեր ալերգիկ ռեակցիան մեղվի թույնի նկատմամբ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024