Հետևյալ խորհուրդները կարող են օգնել մեղուների կողմից խայթվելու ռիսկի նվազեցմանը:
- Զգույշ եղեք դրսում քաղցր ըմպելիքներ խմելիս: Լայն, բաց բաժակները կարող են լինել ձեր լավագույն տարբերակը, քանի որ դուք կարող եք տեսնել, թե արդյոք դրանցում մեղու կա: Ստուգեք բաժակները և խմելու ծղոտները՝ նախքան դրանցից խմելը:
- Պինդ փակեք սննդի տարաները և աղբամանները:
- Հեռացրեք աղբը, ընկած մրգերը և շան կամ այլ կենդանիների արտաթորանքները (ճանճերը կարող են գրավել կրետներին):
- Դրսում քայլելիս կրեք փակ կոշիկներ:
- Մի՛ կրեք վառ գույներով կամ ծաղկավոր շորեր, որոնք կարող են գրավել մեղուներին:
- Մի՛ հագեք լայն հագուստ, որը կարող է մեղուներին պահել կտորի և ձեր մաշկի միջև:
- Մեքենա վարելիս պատուհանները բարձրացրած պահեք:
- Զգույշ եղեք սիզամարգը հնձելիս կամ բուսածածկույթը կտրելիս՝ գործեր, որոնք կարող են ակտիվացնել միջատներին կամ մոտակա կրետներին:
- Մասնագետի օգնությամբ հեռացրեք ձեր տան մոտակայքի բնական փեթակները և մեղվի բները:
Իմացեք նաև, թե ինչ անել, երբ ձեզ վրա մեղուներ են հարձակվել:
- Եթե ձեր շուրջը մի քանի մեղուներ են պտտվում, ձեզ հանգիստ պահեք և դանդաղ հեռացեք տարածքից: Մի՛ փորձեք սատկացնել դրանց, այլապես մեղուները կարող են նաև պաշտպանվել՝ հարձակվելով ձեզ վրա:
- Եթե մեղուն կամ կրետը խայթում է ձեզ կամ բազմաթիվ միջատներ սկսում են պտտվել ձեր շուրջը, փակեք ձեր բերանը և քիթը և արագ լքեք տարածքը: Երբ մեղուն խայթում է, քիմիական նյութ է արտազատում, որը գրավում է մյուս մեղուներին: Եթե կարող եք, մտեք տուն կամ փակ պատուհաններով մեքենա:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024