Գրադարան

Մեղվի խայթոց. ախտորոշում

Մեղվի խայթոց. ախտորոշում

Time Read 1 րոպե

Եթե դուք պատասխան ռեակցիա եք դրսևորել մեղվի խայթոցին, որը հուշում է, որ դուք կարող եք ալերգիկ լինել մեղվի թույնի նկատմամբ, ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ հետազոտություններից մեկը կամ երկուսն էլ:

  • Մաշկային թեստ. մաշկային թեստի ժամանակ փոքր քանակությամբ ալերգենային մզվածք (այս դեպքում՝ մեղվի թույն) ներարկվում է ձեռքի կամ մեջքի վերին հատվածի մաշկի մեջ: Այս թեստն անվտանգ է և որևէ լուրջ ռեակցիա չի առաջացնի: Եթե ալերգիկ եք մեղվի խայթոցից, ներարկման տեղում ձեր մաշկի վրա կառաջանա բարձրացած հանգույցիկ կամ բշտիկ:
  • Արյան թեստ. արյան թեստը կարող է չափել ձեր իմունային համակարգի արձագանքը մեղվի թույնին՝ չափելով ձեր արյան մեջ ալերգիա առաջացնող հակամարմինների քանակը: Արյան նմուշն ուղարկվում է լաբորատորիա, որտեղ կարող է ստուգվել հնարավոր ալերգենների նկատմամբ զգայունությունը:

Ալերգիայի հայտնաբերման մաշկային և արյան թեստերը հաճախ օգտագործվում են միասին՝ միջատների նկատմամբ ալերգիան ախտորոշելու համար: Ձեր բժիշկը նաև կարող է ցանկանալ ստուգել ձեր ռեակցիան այլ միջատների, այդ թվում՝ բոռերի և կրետների նկատմամբ, որոնք կարող են առաջացնել մեղվի խայթոցին նմանվող ալերգիկ ռեակցիաներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 19-05-2023 վերանայվել է՝ 20-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով