Բեխչետի հիվանդության բարդությունները կախված են ձեր գանգատներից և ախտանիշներից:
Օրինակ, չբուժված ուվեիտը կարող է հանգեցնել տեսողության նվազման կամ կուրության: Բեխչետի հիվանդության ժամանակ ակնային ախտանիշներ ունեցող մարդիկ պետք է պարբերաբար ստուգվեն ակնաբույժի (օֆթալմոլոգ) մոտ, քանի որ վաղ բուժումը կարող է օգնել այս բարդության կանխարգելմանը:
Բարդությունների մեկ այլ խումբ կարող է զարգանալ արյունատար անոթների, հատկապես՝ զարկերակների տարածուն բորբոքման պատճառով, որը կարող է հանգեցնել անոթային նեղացումների (սթենոզ), անոթի պատի թուլացման և արտափքման (անևրիզմաներ) կամ արյան մակարդուկների ձևավորման (թրոմբ):
Նյարդաբանական բարդությունները հաճախ ի հայտ են գալիս ավելի ուշ և հանդիսանում են վատ ելքի նշան: Դրանցից են մենինգիտները (ուղեղապատյանի բորբոքում) և գլխուղեղը սնուցող զարկերակների արյան մակարդուկներով խցանումը, որը կարող է հանգեցնել ինսուլտի կամ այլ հետևանքների։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024