Ոչ մի հատուկ թեստ չի կարող որոշել, թե արդյոք ունեք Բեհչեթի հիվանդություն, ուստի ձեր բժիշկը կհիմնվի ձեր գանգատների և ախտանիշների վրա:
Այս հիվանդությունն ունեցող գրեթե յուրաքանչյուր ոք ունի բերանի խոռոչի խոցեր, ուստի, եթե առկա են բերանի խոցեր, որոնք 12 ամսվա ընթացքում կրկնվում են առնվազն երեք անգամ, հուշում են Բեխչետի հիվանդության վերաբերյալ կասկածի և ախտորոշիչ փնտրտուքի անհրաժեշտության մասին:
Բացի այդ, Բեխչետի հիվանդության ախտորոշումը պահանջում է առնվազն երկու լրացուցիչ նշան, ինչպիսիք են՝
- սեռական շրջանի կրկնվող խոցեր
- աչքի բորբոքում (ուվեիտ)
- մաշկային խոցեր կամ հանգուցավոր մաշկաբորբ, ակնե (պզուկ) և ֆոլիկուլիտ:
Բեխչետի հիվանդության ախտորոշմանը նաև կարող են օգնել հետևյալ հետազոտությունները:
- Արյան թեստերը կամ այլ լաբորատոր թեստերը կարող են օգնել այլ հիվանդությունների և վիճակների բացառմանը: Բեխչետի հիվանդության ժամանակ բորբոքային մարկերները, ինչպիսին են Էրիթրոցիտների նստման արագությունը (ESR) կամ C-ռեակտիվ սպիտակուցը (CRP), կարող են լինել բարձր։
- Պետերջի թեստ, որի ժամանակ ձեր բժիշկը ստերիլ ասեղ է մտցնում ձեր մաշկի մեջ և ուսումնասիրում է նույն շրջանը մեկ-երկու օր անց: Եթե թեստը դրական է, ձեր մաշկի տակ, որտեղ ներմուծվել էր ասեղը, ձևավորվում է փոքրիկ կարմիր բշտիկ: Սա ցույց է տալիս, որ ձեր իմունային համակարգը չափից ավելի է արձագանքում փոքր վնասվածքին:
- Այլ հետազոտությունները, օրինակ՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), ողնուղեղային հեղուկի թեստը կամ անգիոգրաֆիան ավելի հաճախ նշանակվում են հիվանդության բարդությունների ախտորոշման համար:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024