Բեխչետի (Բեհչետի) հիվանդությունը, որը նաև կոչվում է Բեխչետի (Բեհչետի) համախտանիշ, հազվադեպ հանդիպող խանգարում է, որն առաջացնում է արյունատար անոթների բորբոքում ամբողջ օրգանիզմում:
Հիվանդությունը կարող է հանգեցնել բազմաթիվ գանգատների և ախտանիշների, որոնք սկզբում կարող են միմյանց հետ կապ չունենալ: Դրանից են՝ բերանի խոցեր, աչքերի բորբոքում, մաշկի ցան և ախտահարումներ, ինչպես նաև սեռական օրգանների խոցեր:
Բուժումը ներառում է դեղամիջոցներ՝ թեթևացնելու Բեհչետի հիվանդության գանգատներն ու ախտանիշները և կանխելու լուրջ բարդությունները, ինչպիսին է կուրությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 01-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024