Գրադարան

Շագանակագեղձի ադենոմա (շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)

Շագանակագեղձի ադենոմա (շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)

Time Read 1 րոպե

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան, որը նաև կոչվում է շագանակագեղձի մեծացում կամ ադենոմա, մեծ տարիքի տղամարդկանց շրջանում տարածված հիվանդություն է:

Մեծացած շագանակագեղձը կարող է առաջացնել միզարձակման անհարմարավետություն առաջացնող ախտանիշներ, ինչպիսիք են միզապարկից մեզի արտահոսքի արգելափակումը: Այն նաև կարող է առաջացնել միզապարկի, միզուղիների կամ երիկամների հետ կապված խնդիրներ:

Գոյություն ունեն շագանակագեղձի մեծացման մի քանի արդյունավետ բուժումներ, ներառյալ դեղորայքը, նվազագույն ինվազիվ թերապիաները և վիրահատությունը: Լավագույն տարբերակն ընտրելու համար դուք և ձեր բժիշկը կքննարկեք ձեր ախտանիշները, ձեր շագանակագեղձի չափը, ձեր հնարավոր այլ առողջական խնդիրները և ձեր նախասիրությունները:

Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով