Լեղային ռեֆլյուքս գաստրիտը կապված է ստամոքսի քաղցկեղի ռիսկի բարձրացման հետ:
Լեղային ռեֆլյուքսի և թթվային ռեֆլյուքսի զուգակցումը նաև մեծացնում է հետևյալ բարդությունների ռիսկը:
- ԳԷՌՀ. գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությունը (ԳԷՌՀ), որն առաջացնում է կերակրափողի գրգռում և բորբոքում, առավել հաճախ պայմանավորված է ստամոքսի ավելցուկային թթվով, սակայն լեղին կարող է խառնվել թթվի հետ: Լեղին հաճախ կասկածվում է ԳԷՌՀ-ին նպաստելու մեջ, երբ մարդիկ լավ չեն արձագանքում կամ ընդհանրապես չեն արձագանքում ստամոքսի թթվայնությունը ճնշող ուժեղ դեղամիջոցներին:
- Բարետի կերակրափող (էզոֆագուս). այս լուրջ վիճակը կարող է առաջանալ, երբ ստամոքաթթվի, կամ թթվի և լեղու երկարատև ազդեցությունը վնասում է կերակրափողի ստորին հատվածի լորձաթաղանթը: Վնասված կերակրափողի բջիջներն ունեն քաղցկեղի վերածվելու ավելի մեծ ռիսկ։ Կենդանիների վրա անցկացված հետազոտությունները նաև կապվածություն են գտել լեղային ռեֆլյուքսի և Բարետի կերակրափողի միջև:
- Կերակրափողի քաղցկեղ. առկա է կապվածություն մի կողմից թթվային ռեֆլյուքսի և լեղային ռեֆլյուքսի և մյուս կողմից կերակրափողի քաղցկեղի միջև, որը հնարավոր է չախտորոշվի այնքան ժամանակ, քանի դեռ բավականաչափ չի տարածվել: Կենդանիների վրա անցկացված հետազոտություններով պարզվել է, որ լեղային ռեֆլյուքսն առանձին վերցրած կարող է առաջացնել կերակրափողի քաղցկեղ:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024