Ապրելակերպի շտկումները և դեղամիջոցները կարող են շատ արդյունավետ լինել կերակրափողի թթվային ռեֆլյուքսի դեպքում, սակայն լեղու ռեֆլյուքսն ավելի դժվար է բուժել:
Քիչ տվյալներ կան, որոնք վերաբերվում են լեղային ռեֆլյուքի բուժման արդյունավետությունը, մասամբ այն պատճառով, որ դժվար է լեղային ռեֆլյուքսը սահմանել որպես առկա ախտանիշների առանձին պատճառ:
Դեղորայքային բուժում
- Ուրսոդեօքսիխոլաթթու. այս դեղամիջոցը կարող է նվազեցնել ձեր ախտանիշների հաճախականությունը և ծանրության աստիճանը:
- Սուկրալֆատ. սա կարող է ձևավորել լորձաթաղանթը պատող շերտ, որը ստամոքսի և կերակրափողի հյուսվածքները պաշտպանում է լեղային ռեֆլյուքսի ազդեցությունից:
- Լեղաթթուների սեկվեստրանտներ. բժիշկները հաճախ նշանակում են լեղաթթվի սեկվեստրանտներ, որոնք խոչընդատում են են լեղու շրջանառությունը, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ դեղամիջոցները պակաս արդյունավետ են, քան մյուս բուժումները: Կողմնակի ազդեցությունները, ինչպիսին է որովայնի փքվածությունը (վքնածություն), կարող են ծանր դրսևորում ստանալ:
Վիրահատական բուժումներ
Բժիշկները կարող են խորհուրդ տալ վիրահատություն, եթե դեղամիջոցները չեն մեղմացնում ծանր ախտանիշները կամ ձեր ստամոքսում կամ կերակրափողում հայտնաբերվել են նախաքաղցկեղային փոփոխություններ:
Վիրահատության որոշ տեսակներ կարող են ավելի հաջող ելք ունենալ, քան մյուսները, ուստի համոզվեք, որ ձեր բժշկի հետ մանրամասն քննարկել եք տարբեր մեթոդների դրական և բացասական կողմերը:
Տարբերակները ներառում են հետևյալը:
- Դիվերսիոն վիրահատություն. այս տեսակի վիրահատության ժամանակ բժիշկը նոր ուղի է ստեղծում լեղու արտահոսքի համար, որի շնորհիվ լեղին սկսում է արտազատվել բարակ աղու ավելի ներքև ընկած հատվածներ՝ հնարավորինս հեռացվելով ստամոքսից:
- Հակառեֆլյուքսային վիրահատություն. այս դեպքում վիրաբույժը ստամոքսի այն հատվածը, որն ամենամոտն է կերակրափողին, ետ է շրջում և այնուհետև կարում է ստորին կերակրափողային սեղմակի (սֆինտերի) շուրջը։ Այս միջամտությունն ամրացնում է կերակրափողը ստամոքսից առանձնացնող փականը և կարող է նվազեցնել թթվային ռեֆլյուքսը: Այնուամենայնիվ, լեղային ռեֆլյուքսի դեպքում տվյալ վիրահատության արդյունավետության մասին վկայող տվյալները բավարար չեն:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024