Լեղային ռեֆլյուքսը կարող է դժվարությամբ տարբերվել ստամոքսաթթվի (թթվային) ռեֆլյուքսից:
Գանգատներն ու ախտանիշները նման են, և այս երկու վիճակները կարող են առաջանալ միաժամանակ:
Լեղային ռեֆլյուքսի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- որովայնի վերին հատվածի (վերորովայնային) ցավ, որը կարող է ուժեղ և անհանգստացնող լինել
- հաճախակի այրոցք (изжога)` ետկրծոսկրային այրոցի զգացողություն, որը երբեմն տարածվում է կոկորդի վրա՝ բերանում թթու համի հետ միասին
- սրտխառնոց
- կանաչադեղնավուն հեղուկով փսխում (լեղի կամ մաղձ)
- երբեմն՝ հազ կամ ձայնի խռպոտում
- չնախատեսված քաշի կորուստ (նիհարում):
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե հաճախակի ունենում եք ռեֆլյուքսի ախտանիշներ կամ առանց փորձելու նիհարում եք:
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ) և ձեր դեղորայքից բավարար բարելավում չեք զգում, նույնպես դիմեք ձեր բժշկին: Ձեզ կարող է անհրաժեշտ լինել լեղային ռեֆլյուքսի լրացուցիչ բուժում:
Հոդվածը հրապարակվել է՝ 11-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024