Գրադարան
Ոսկրի քաղցկեղ. ախտանիշներ

1 րոպե
Վաղ փուլերում ոսկրային քաղցկեղը կարող է որևէ ախտանիշ չառաջացնել:
Ոսկրային քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- ոսկրային ցավ, որն ունի համառ բնույթ, ժամանակի ընթացքում հարաճուն ուժգնանում է և սովորաբար սաստկանում է գիշերները կամ ֆիզիկական ակտիվությունից հետո
- տուժած շրջանի մոտ այտուց և ցավոտություն
- թուլացած ոսկոր, որը հանգեցնում է կոտրվածքի (ախտաբանական կոտրվածք)
- հոգնածություն
- չնախատեսված քաշի կորուստ:
Յուինգի սարկոմայի կլինիկական պատկերը հիշեցնում է օստեոմիելիտ (ջերմություն, ախտահարված շրջանի մաշկի տեղային տաքություն, շոշափելիս ցավոտություն, վերջույթի շրջագծի մեծացում, երբեմն՝ տվյալ շրջանի մաշկի կարմրություն և ախտաբանական կոտրվածքներ):
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և այցելեք բժշկին, եթե դուք ունեք կամ երեխայի մոտ ի հայտ են եկել ոսկրային ցավեր, որոնք՝
- սկսվում և անհետանում են
- սաստկանում են գիշերները
- չեն մեղմանում սովորական ցավազրկողներով:
Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2021 վերանայվել է՝ 19-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: