Գրադարան
Աղիքային վարակներ. կանխարգելում

1 րոպե
Աղիքային վարակների մեծ մասը կարելի է կանխարգելել՝ պարզապես ուշադրություն դարձնելով ձեր անձնական հիգիենային և օգտագործվող ջրի և մթերքների մաքրությանը:
Մասնավորապես, աղիքային վարակները կարելի է կանխարգելել՝
- պատշաճ կերպով ու սահմանված ժամանակում եփելով կամ մշակելով միսը և ձուն
- կանոնավոր կերպով, հատկապես սննդամթերքներին հպվելուց կամ սնունդ ընդունելուց առաջ լվանալով ձեր ձեռքերը
- ճանապարհորդելիս կամ զարգացող երկրներ այցելելիս օգտագործելով միայն շշալցված մաքուր ջուր
- նույն կերպ, ատամները մաքրելիս, մթերքները լվանալիս օգտվելով միայն շշալցված ջրից և խուսափել սառույցից, այդ թվում՝ սննդի կետերում, հյուրանոցում և ռեստորաններում
- խուսափելով հում կամ կիսաեփ մսից և այլ մթերքներից
- խուսափելով փողոցի սննդի կետերից օգտվելուց
- խուսափելով աղիքային վարակ ունեցող անձանց հետ սերտ շփումներից:
Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2018 վերանայվել է՝ 28-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: