Գրադարան

Աղիքային վարակներ. բուժում

Աղիքային վարակներ. բուժում

Time Read 1 րոպե

Աղիքային վարակների մեծ մասից ձեր օրգանիզմը կարողանում է ինքնամաքրվել:

Սակայն, շատ կարևոր է, որ այս ընթացքում խմեք շատ ջուր և ռեհիդրատացիոն հեղուկներ՝ բուժելու կամ կանխարգելելու հնարավոր ջրազրկումը։ Ռեհիդրատացիոն հեղուկներ պատրաստելու համար դեղերը կարող եք գնել մոտակա դեղատնից:

Ջրազրկումն առավել վտանգավոր ընթացք կարող է ստանալ նորածինների և մանկահասակ երեխաների, մեծ տարիքով չափահասների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։ Ծանր ջրազրկումը պահանջում է ներերակային հեղուկների կաթիլային ներարկում:

Որոշ դեպքերում բժիշկը կարող է նշանակել նաև հակաբիոտիկներ, հատկապես, եթե աղիքային վարակի պատճառը հայտնի միկրոբներ են:

Հոդվածը տեղադրվել է՝ 15-06-2018 վերանայվել է՝ 28-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով