Աղիքային վարակները սովորաբար ընթանում են փորլուծությամբ, ջերմության բարձրացմամբ, կղանքում կամ արտաթորանքներում արյան կամ լորձի հայտնվելով և ջրազրկման նշաններով:
Ձեզ մոտ աղիքային վարակ կասկածելիս կամ հարուցիչի տեսակը, ուստի և՝ հիվանդությունն ախտորոշելիս բժիշկը կզրուցի ձեզ հետ, կզննի ձեզ և ըստ անհրաժեշտության կնշանակի որոշ հետազոտություններ, այդ թվում՝
- կղանքի մանրէաբանական հետազոտություն, որ հայտնաբերի հավանական հարուցիչը
- արյան թեստեր, որոնք թույլ են տալիս գնահատել ջրազրկման և էլեկտրոլիտների կորստի ծանրության աստիճանը
- հազվադեպ՝ էնդոսկոպիկ հետազոտություն (օրինակ՝ կոլոնոսկոպիա), որը ոչ թե աղիքային վարակն ախտորոշելու, այլ ստամոքս-աղիքային այլ հիվանդությունների առկայությունը հաստատելու կամ ժխտելու համար է։
Հոդվածը հրապարակվել է՝ 15-06-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024